Արտաքին 4 տարի առաջ - 18:54 06-07-2022

Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է 17 լրագրող. ՄԱԿ

Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից ի վեր մարտական ​​գործողությունների հետևանքով զոհվել է 17 լրագրող, ևս 14-ը վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդում։ Խորհրդում քննարկվել է Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի դիտորդական առաքելության զեկույցը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ տուժած լրագրողներից չորսը հայտնել են, որ իրենք հետապնդվում են իրենց մասնագիտական ​​գործունեության պատճառով։ Գնդակոծության հետևանքով զոհվել են առնվազն յոթը, որոնցից հինգը, ամենայն հավանականությամբ, ռուսական հարձակումների հետևանքով։ Եվս հինգ լրագրող զոհվել է ակտիվ ռազմական գործողությունների շրջաններում: Այդ բոլոր դեպքերում հարձակվողների ինքնությունը չի պարզվել։ Մեկ լրագրողի առևանգել են ռուս զինվորականները, նրան խոշտանգել են, լրագրողը մահացել է ազատ արձակվելուց անմիջապես հետո։

ՄԱԿ-ը նշում է, որ զոհված և վիրավորված լրագրողներից առնվազն հինգը կին է։ Նրանց թվում են «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության աշխատակցուհի Վերա Գիրիչը և ռուս լրագրողուհի Օքսանա Բաուլինան։

Բացի դրանից, ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը արձանագրել է ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքներում լրատվամիջոցների աշխատակիցների առևանգման յոթ դեպք։ Մարտի սկզբին ռուս զինվորականները Խերսոնի մարզում ձերբակալել են լրագրողի, նա ութ օր անցկացրել է անազատության մեջ, հարազատներին չեն հաղորդել, թե որտեղ է նա գտնվում. այդ լրագրողն ազատ է արձակվել։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից