Ավելին 3 տարի առաջ - 13:59 06-07-2022

Տարեսկզբից արդեն «Գազպրոմի» հետ կապված չորրորդ թոփ-մենեջերն է հայտնաբերվել մահացած

Լենինգրադի մարզի Վիբորգսկի շրջանում, «Մորսկիե տերասի» էլիտար քոթեջային ավանի տարածքում, մահացած է հայտնաբերվել «Գազպրոմի» կապալառու «Աստրա Շիփինգ» լոգիստիկ ընկերության գլխավոր տնօրեն 61-ամյա Յուրի Վորոնովը։

Լրատվամիջոցների տեղեկություններով, տղամարդու մարմինը հայտնաբերվել է նրան պատկանող հողատարածքում գտնվող լողավազանում։ Մահվան նախնական պատճառը Վորոնովի ինքն իրեն պատճառած հրազենային վիրավորումն է։ Մահացածի հարազատները պնդում են, որ նա մեծ գումարներ է կորցրել կոնտրագենտների ու գործընկերների հետ ունեցած խնդիրների պատճառով։

SPARK-Interfax-ի տվյալներով, 2020 և 2021 թվականներին «Աստրա Շիփինգ»-ի կորուստները կազմել են 160 միլիոն ռուբլի։

Տարեսկզբից սա «Գազպրոմ» կորպորացիայի հետ անմիջականորեն կապված չորրորդ թոփ մենեջերի մահն է։ Հունվարին Լենինգրադի մարզում մահացած էր հայտնաբերվել «Գազպրոմ Ինվեստ»-ի թոփ-մենեջեր Լեոնիդ Շուլմանը, իսկ փետրվարին՝ «Գազպրոմ»-ի կորպորատիվ անվտանգության միասնական հաշվարկային կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Տյուլակովը (երկու դեպքում էլ պաշտոնական վարկածով մահվան պատճառը ինքնասպանությունն է):

Ապրիլին Մոսկվայում մահացած են գտել «Գազպրոմբանկ»-ի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևին, նրա կնոջն ու դստերը։ Հետաքննության վարկածով, սնանկացման եզրին գտնվող Ավաևը ​​գնդակահարել է ընտանիքի անդամներին, ապա ինքնասպան եղել։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
15:34 Պատերազմի ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ