Խոսք Ներքին 4 տարի առաջ - 17:47 05-07-2022

Միևնույնն է, մարդիկ գնում են․ տուրիստական ընկերությունները՝ շնաձկների հարձակումների դեպքերի շատացման մասին

Եգիպտոսի Հուրգադա քաղաքում Կարմիր ծովում շնաձկան հարձակման հետևանքով երկու կին է մահացել։ Երկու հարձակումն էլ տեղի են ունեցել հուլիսի 1-ին՝ միմյանցից 600 մետր հեռավորության վրա։ Միջադեպերի հետ կապված` Սահլ Հաշիշ շրջանից մինչև Մաքադի Բեյ ծովախորշ ընկած հատվածի բոլոր լողափերը փակվել են, 3 օրով արգելվել են լողալը, ձկնորսությունը և ջրային բոլոր սպորտաձևերը:

Oragir.news-ը կապ հաստատեց տարբեր տուրիստական ընկերությունների հետ՝ հարցնելով, թե դեպքերի հետ կապված՝ դեպի այս ուղղություններ չեղարկումներ կամ գնային փոփոխություններ եղե՞լ են, որին ի պատասխան՝ տարբեր տուրիստական ընկերություններից հայտնեցին, որ չեղարկումներ չկան, և գներն էլ նույնն են։

«Maratuk Tours & Travel» տուրիստական ընկերությունից մեզ հետ զրույցում ասացին․ «Այս ուղղությամբ գնացողները բավականին շատ են, և մարդիկ թե՛ դեպքերից առաջ և թե՛ դրանից հետո գնում են այս ուղղությամբ։ Մինչև հիմա չեղարկումներ չենք ունեցել, որևէ խնդիր չի առաջացել դրա հետ կապված։
Կոնկրետ այն հյուրանոցում, որի ափում դեպքը պատահել է, այս պահին ուղևորներ չունենք, բայց կարծում եմ՝ տարբերություն չկա որ հյուրանոցն է, տեղանքը նույնն է և, միևնույնն է, մարդիկ գնում են, փաթեթների հետ վերադարձ չունենք։
Իսկ ինչ վերաբերում է գներին, դրա վրա ևս ազդեցություն չի ունեցել, առհասարակ տարբերություն չկա դրանից առաջ և հետո եղած գների միջև»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով