Արտաքին 4 տարի առաջ - 14:59 04-07-2022

Իրանը ստիպված իջեցրել է նավթի գինը՝ հանուն Չինաստանում ՌԴ-ի հետ մրցակցության. Bloomberg

Իրանը ստիպված է իջեցնել առանց այն էլ էժան նավթի ginը՝ հանուն այն բանի, որ պահպանի Չինաստանում Ռուսաստանի հետ մրցունակությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ռուսաստանն սկսել է ավելի շատ ամրապնդել իր դիրքերը Չինաստանի՝ Իրանի համար առանցքային շուկայում: Ուստի երկիրը ստիպված է իր նավթը զեղչով վաճառել՝ Ռուսաստանի հետ մրցակցելու համար։

Գործակալությունը նշել է, որ Ռուսաստանի համար Չինաստանը դարձել է նավթի հիմնական նշանակման կետ՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։ Դա հանգեցրել է Իրանի հետ մրցակցության աճի:

Հրապարակման մեջ նշվում է, որ մայիսին ռուսական նավթի արտահանումը Չինաստան հասել է ռեկորդային ցուցանիշների՝ առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից։ Իրանը նաև կարողացել է պահպանել իր արտահանման հոսքերը՝ մասնակիորեն շնորհիվ Չինաստանում վառելիքի պահանջարկի աճի՝ կապված կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացման հետ:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին