Արտաքին 4 տարի առաջ - 15:15 02-07-2022

Թբիլիսիում ձերբակալել են «Ալտ-Ինֆո» հոմոֆոբ խմբավորման առաջնորդներին

Թբիլիսիում ձերբակալվել են ռուսամետ, ծայրահեղ պահպանողական «Ալտ-Ինֆո» հոմոֆոբ հարթակի առաջնորդներ Զուրա Մախարաձեն և Իրակլի Մարտինենկոն։ Կալանավորման մասին ուշ գիշերին իրենց սոցցանցերի եթերում հաղորդել են հենց իրենք՝ «Ալտ-Ինֆո»-ի ներկայացուցիչները։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հարթակը պիկետ էր կազմակերպել «Թբիլիսի փրայդ» շաբաթվա շրջանակում ԼԳԲՏՔ երաժշտական ​​փառատոնի անցկացման ենթադյալ վայրում:

«Ալտ-ինֆո»-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ չեն պատրաստվում նահանջել ու խոստացել են հանրահավաք անցկացնել խորհրդարանի շենքի մոտ, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։ Նրանք նաև հայտարարել են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ կբերեն «ծիածանագույն դրոշ»՝ ԼԳԲՏՔ-ի խորհրդանիշը:

«Եկեք մեզ կալանավորեք, մենք պատրաստ ենք բանտ նստել»,- եթերում ասել են հարթակի ներկայացուցիչները։ Նրանք, ինչպես միշտ, նաև հակաարևմտյան հայտարարություններ են արել և խոստացել «պայքարել Եվրոպայի դեմ Վրաստանում»։

Ոստիկանությունը նշել է, որ հարթակի ներկայացուցիչներին բերման են ենթարկել հասարակական կարգը խախտելու համար։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ