Ներքին 4 տարի առաջ - 20:53 01-07-2022

Բարդ ժամանակահատվածում ՊՊԾ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է, ինչն արժանի է գնահատանքի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը շնորհավորել է Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ ՊՊԾ-ն իրականացնում է առանձնահատուկ գործառույթներ, որոնք չափազանց կարևոր են պետության բնականոն գործունեության համար: «Ես պիտի ընդգծեմ, որ մենք վերապրել ենք և վերապրում ենք բավականին բարդ ժամանակահատված, և այս ընթացքում Պետական պահպանության ծառայությունն իր առջև դրված խնդիրը կատարել, իր գործառույթն իրականացրել է: Սա արժանի է գնահատանքի:

Այնուամենայնիվ, ինչպես պետական կառավարման բոլոր մարմինները՝ սկսած նախարարություններից, գերատեսչություններից, մենք պետք է երբեք ու երբեք չբավարարվենք մեր աշխատանքի որակով և ամեն օրվա հետ աշխատենք ավելի կատարելագործել այն, մանավանդ, որ աշխատանքը մի երևույթ է, որ միշտ էլ կատարելագործման տեղ ունի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Պետական պահպանության ծառայությունը մտնում է ինստիտուցիոնալ զարգացման նոր փուլ:

Վարչապետը հիշեցրել է՝ կառավարության ծրագրի համաձայն և ընդունված քաղաքական որոշմամբ Պետական պահպանության ծառայությունն առաջիկայում՝ օրենսդրական փոփոխություններից հետո, գործելու է որպես Վարչապետին ենթակա մարմին: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՊՊԾ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

«Խոսքն անձնակազմի աշխատանքի որակի բարձրացման և տեխնիկական հագեցվածության մասին է: Մենք այս ուղղությամբ, իհարկե, պետք է հետևողական լինենք և լուծենք մեր առջև դրված խնդիրները: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ կատարված աշխատանքի, ծառայության համար և հաջողություններ մաղթել բոլորիս մեր առջև դրված խնդիրները լուծելու գործում, որովհետև իսկապես մեր Հայրենիքը շատ բարդ ժամանակների միջով է անցնում, և այդ բարդ ժամանակների անցումը պիտի իրականացվի պատշաճ մակարդակով, որպեսզի այդ ամենի արդյունքում ունենանք անվտանգ, զարգացող, զարգացած երկիր, որտեղ ամեն օրվա հետ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրեն կզգա վստահ և ապագային կնայի առավել վստահ հայացքով ու զգացողությամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Ըստ աղբյուրի՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության համար ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով, Վարչապետի հուշամեդալով և խրախուսվել Վարչապետի շնորհակալագրով:

ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին և ծառայության մի խումբ ներկայացուցիչների պարգևներ է հանձնել նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
23:42 Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել. Ոսկանյան