Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 19:39 01-07-2022

Պատժամիջոցները շրջանցելու համար Ռուսաստանում Samsung-ը կաշխատի ԵԱՏՄ-ի միջոցով

Օտարերկրյա ընկերությունները, որոնք շարունակում են էլեկտրոնիկա արտադրել ռուսական գործարաններում, պատրաստվում են այն արտահանել ԵԱՏՄ երկրներ (Բելառուս, Ղազախստան, Հայաստան և Ղրղզստան), ապա զուգահեռ ներմուծման միջոցով վաճառել Ռուսաստանում։ Արդյունքում, արտադրողը կարող է պաշտոնապես հայտարարել ռուսական շուկա մատակարարումից հրաժարվելու մասին և այդպիսով մասամբ վերացնել երկրորդական պատժամիջոցների ռիսկերը։ Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։

Հրատարակության համաձայն՝ հարավկորեական Samsung-ը, որը հեռուստացույցներ և այլ սարքավորումներ է արտադրում Կալուգայի շրջանի գործարանում, արդեն սկսել է աշխատել այսկերպ։

Ըստ հրապարակման աղբյուրի՝ նման սխեման նախընտրելի է օտարերկրյա բիզնեսի համար, քան տեղական ձեռնարկությունների վաճառքը։ Այդուհանդերձ, «ավելի շատ» են օրինակները, երբ ընկերությունները վաճառում են իրենց գործարանները Ռուսաստանում, նշում է թերթը։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով