Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:43 30-06-2022

12 ամսվա կտրվածքով ունենք 9 % գնաճ. ԿԲ խորհրդի անդամ

«Մեր երկրի Սահմանադրությունը և օրենքները ԿԲ-ին օժտել են որոշակի անկախությամբ գործադիրից, որպեսզի կարողանա իրականացնել իր մանդատներից մեկը, որը գների կայունության ապահովումն է»,- ասաց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը Հանրայինի եթերում։

Ստեփանյանի խոսքով՝ այսօր միջազգային զարգացումներով պայմանավորված՝ աշխարհում համաշխարհային գնաճի տեմպերն աճել են, մասնավորապես ԱՄՆ-ի և Եվրոպայի գնաճի մակարդակի հետ համադրելի ենք, և բավականին ցածր տարածաշրջանից և այլ շատ զարգացող երկրներից.

«12 ամսվա կտրվածքով՝ ունենք 9 % գնաճ, սակայն պետք է մի փաստ ֆիքսենք, որ մենք ավելի բարվոք վիճակում ենք։ Մենք ունենք մի այլ ցուցանիշ, որը տնտեսագիտական լեզվով կոչվում է ՀՆԱ-ի ճեղք»։

Ստեփանյանի խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով միջազգային այցելուների ներհոսք կա ՀՀ-ում՝ և՛ մարդկանց ,և՛ ֆինանսական միջոցների ներհոսք, ինչը տեսանելի ապագայում շարունակվելու է․

«Դա նշանակում է մի բան, որ ֆունդամետաներ են ստեղծվել՝ դրամ-դոլար փոխարժեքը, ինչպես նաև գների տարբերությունը մեր գործընկեր երկրների հետ արժևորման միտում է դրսևորում»։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
11:36 Վաճառվում է Լևոն Տեր–Պետրոսյանի դռան ցուցանակը
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին