Մշակույթ Միտք 4 տարի առաջ - 20:59 30-06-2022

Շատ հայկական պատմություն

Լենինգրադի բլոկադան հաղթահարած Վահրամ Փափազյանին 1945-ին Բաքվից հրավիրում են «Օթելո» և «Համլետ» խաղալու: Մեծ դերասանը մտածում է՝ Լենինգրադից եկել հասել է Բաքու, մեծ հաջողությամբ ներկայացումներ է խաղում, միգուցե նաև Երևան գնա:

Հեռագիր է ուղարկում Արմեն Գուլակյանին, որն այդ ժամանակ Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր և խնդրում մի քանի ներկայացման համաձայնություն:

Ինչպես միշտ Սունդուկյան թատրոնում խմորումներ են լինում, լարված վիճակ, Գուլակյանը որոշում է հավաքել դերասանական խմբին և հաղորդել Փափազյանի՝ Երևան գալու ցանկության մասին:

Դերասանները դեմ են լինում Փափազյանի հյուրախաղերին՝ պատճառաբանելով, թե նրա գալով խախտվում են թատրոնի անսամբլային ավանդույթները, և ընդհանրապես, հյուրախաղն անհատապաշտական թատրոնից մնացած ժառանգություն է, որը վնասում է բոլորին։

Որոշում են, որ չպետք է ընդառաջել Փափազյանին։

Միայն Հրաչյա Ներսիսյանն է հակառակվում.

-Ինչ որ ասում եք, ճիշտ եք ասում, բայց մի մոռացեք, որ դիմողը Փափազյանն է։ Կարծում եմ, որ նրա խնդրանքը պարտավոր ենք կատարել։

Քննարկվող հարցը քվեարկության է դրվում։ Մեծ մասը ձայնը տալիս է մերժելու առաջարկին։

Մի խոսքով` հայ թատրոնի ամենամեծ դերասանի առջև փակվում են մայր թատրոնի դռները:

Փափազյանը հեռագիր է ուղարկում Հայ ֆիլհարմոնիա` երգահան Միքայել Մազմանյանին, թե ուզում է Երևան գալ համերգային երկու ծրագրով, նա էլ պատասխանում է․ «Համեցեք, մեր գլխի վրա տեղ ունեք»:

Համերգային ծրագիրը տեղի է ունենում՝ բնականաբար մեծ հաջողությամբ ու օվացիաներով:

Տարիներ անց այս հուշի հեղինակ, թատերագետ Ռուբեն Զարյանը Փափազյանին հարցրել է, թե ինչ զգաց նա մերժման հեռագիրը ստանալիս: Փափազյանն ասել է.

-Կարդացե՞լ ես «Կորիոլանը», այո՞։ Հիշիր ուրեմն այն տեսարանը, երբ զրկում են նրան հայրենի քաղաքում ապրելու իրավունքից։ Նույն դառնացած հոգին ես էի։ Ինչո՞ւ Երևանը այդպես շուտ մոռացավ, որ ես բարձր պահեցի իր պատիվը 1928-ին Մոսկվայում։ Ինչո՞ւ մոռացավ այն հաղթական դափնին, որով պսակեցի Երևանի ճակատը 1932-ին՝ փարիզյան հյուրախաղերի ժամանակ։ Ո՞ր մեկն ասեմ...

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին