Արտաքին 4 տարի առաջ - 16:29 30-06-2022

Ռուս զինվորականները լքել են Զմեյնի կղզին՝ Ուկրաինայի հրթիռային հարվածներից հետո

Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ հրթիռային և հրետանային հարվածներով ռազմական գործողություն է իրականացրել Զմեյնի կղզում, որտեղ տեղակայված են ռուս զինվորականները։ Արդյունքում ռուս զինվորականները «երկու արագընթաց նավերով շտապ տարհանել են կայազորի մնացորդները և, հավանաբար, լքել կղզին», ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես հայտարարել է, որ «Զմեյնիում այլևս ռուսներ չկան»:

Այժմ կղզում հրդեհ է, և պայթյուններ են լսվում, հստակեցրել է «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է կղզուց ռուս զինվորականների հեռանալու մասին տեղեկատությունը։ Նրանք դա բացատրել են որպես «բարի կամքի քայլ»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից