Արտաքին 4 տարի առաջ - 23:19 15-06-2022

Ռուս զինվորականները գերի են վերցրել Ուկրաինայի կողմից կռված երկու ամերիկացու. The Daily Telegraph

Ամերիկացիներ Ալեքսանդր Դրյուկենին և Էնդի Հյունին, որոնք կռվել են Ուկրաինայի կողմից, գերեվարել են ռուս զինվորականները, հայտնում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով նրանց ծառայակիցներին։

Ըստ նրանց՝ Դրյուկեն և Հյունը մի խմբի կազմում էին, որը հունիսի սկզբին Խարկովից հյուսիս-արևելք կատաղի մարտի ժամանակ բախվել է թշնամու գերակա ուժերին:

Մարտի ընթացքում ամերիկացիները նռնականետով պայթեցրել են հակառակորդի հետևակի մարտական ​​մեքենաներից մեկը, սակայն դա գրավել է տանկի անձնակազմի ուշադրությունը, որը կրակել է նրանց ուղղությամբ։ Այնուհետև այս տանկը պայթել է ուկրաինացի զինվորականների տեղադրած ականի վրա։ Այդ պահից սկսած՝ ամերիկացիների ճակատագիրն անհայտ է եղել։

The Daily Telegraph-ի աղբյուրներն ընդգծել են, որ ուկրաինացի զինվորականները սկսել են որոնել անհետ կորած ամերիկացիներին, սակայն ապարդյուն, մինչև տելեգրամյան ալիքներից մեկում շուտով հաղորդագրություն է հայտնվել Խարկովի մոտ գերեվարված երկու ամերիկացիների մասին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից