Լավ է՝ ուսուցչի օրը Նիկոլի ծննդյան օրը չէ, Դումանյանն էլ դիմակահանդես չի անում
copy image url

Լավ է՝ ուսուցչի օրը Նիկոլի ծննդյան օրը չէ, Դումանյանն էլ դիմակահանդես չի անում

Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:30 30-06-2022
Հայաստանում ամենաճնշված խավերից մեկը ուսուցիչն է, որը մշտապես ստիպված է դիմակայել կրթության ապաշնորհ պատասխանատուների մոգոնած անտրամաբանական «բարեփոխումներին», որոնք ոչ մի կերպ ավարտին չեն հասցվում, քանի որ ամեն հաջորդ կրթական չինովնիկ հերքում ու մերժում է նախորդին: Հայաստանցի ուսուցիչները նորմալ չեն արժեւորվում անգամ իրենց մասնագիտական տոնին՝ ամեն տարվա հոկտեմբերի 5-ին: Մինչդեռ այլ երկրներում նրանք աստվածացվում են, սրբացվում:

Օրինակ՝ ԱՄՆ-ում մայիսի առաջին շաբաթվա ընթացքում նշվող ուսուցիչների մասնագիտական տոնը կոչվում է Ուսուցիչների երախտագիտության շաբաթ: Տոնի առիթով այստեղ համերգներ են կազմակերպվում, նվերներ տրվում մանկավարժներին: Ավստալիայում եւ Նոր Զելանդիայում հոկտեմբերի սկզբին նշվող Ուսուցչի տոնին անգամ դիմակահանդեսներ են կազմակերպվում, հրավառություն անում: Բարդ է պատկերացնել,թե ինչպիսին կլիներ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի եւ ներկայիս նախարար Վահրամ Դումանյանի կազմակերպած դիմակահանդեսը, եթե հանկարծ Հայաստանում էլ նման ավանդույթ լիներ:

Արաբական երկրներում խորին հարգանք վայելող ուսուցիչների տոնը սրբավայրերում հատուկ աղոթքով է սկսվում: Հայաստանի օրվա իշխանության մեջ, թերեւս, շատ քիչ պաշտոնյաներ կարող են գրագետ խաչակնքել, ուր մնաց թե եկեղեցի գնան ու աղոթքներում հիշեն բազմաչարչար ուսուցիչներին:

Չեխիայում եւ Սլովակիայում ուսուցչի տոնը նշվում է մարտի 28-ին՝ մեծանուն մանկավարժ Յան Ամոս Կոմենսկու ծննդյան օրը, Թայվանում՝ սեպտեմբերի 28-ին՝ մեծ մտածող ու փիլիսոփա Կոնֆունցիոսի ծննդյան օրը, Արգենտինայում էլ ուսուցչը օրը նշվում է սեպտեմբերի 11-ին՝ նախագահ Դոմինգո Ֆաուստինո Սարմենտոյի ծննդյան օրը: Շնորհակալ լինենք ճակատագրին, որ Հայաստանում ուսուցչի օրը դեռ չեն փոխել հունիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը: