Արտաքին 4 տարի առաջ - 13:52 30-06-2022

Պուտինը ցանկանում է գրավել Ուկրաինայի մեծ մասը. ԱՄՆ հետախուզության տնօրեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հրաժարվել Ուկրաինայի տարածքի մեծ մասը ռազմական ճանապարհով գրավելու ծրագրերից։ Այս մասին հայտարարել է Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը։

«Մենք դեռ մի իրավիճակում ենք, երբ նայելով Պուտինին՝ ենթադրում ենք, որ նա, ըստ էության, նույն քաղաքական նպատակներն ունի, ինչ նախկինում»,- ասել է Հեյնսը ԱՄՆ Առևտրի նախարարությունում կայացած համաժողովի ժամանակ:

Նրա խոսքով, ամերիկյան հետախուզությունը հակամարտության հետագա զարգացման երեք հիմնական սցենար ունի: Ամենահավանական սցենարը երկարաժամկետ հակամարտությունն է, որի դեպքում Ռուսաստանը կկարողանա մասնակի հաջողությունների հասնել, բայց ոչ իր ռազմավարական նպատակներին։ Մյուս երկու սցենարների դեպքում կա՛մ Ռուսաստանի կողմից լայնածավալ բեկում կլինի, կա՛մ ճակատի կայունացում և ուկրաինական կողմի որոշակի հաջողություններ, մասնավորապես հարավում։ «Կարճ ասած, իրավիճակը բավականին մռայլ տեսք ունի»,- ասել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով