Արտաքին 4 տարի առաջ - 12:39 30-06-2022

«Մեզ մոտ հենց այնպես դաշտերում ոչ ոք չի կրակում». Պուտինը՝ Կրեմենչուգի առևտրի կենտրոնի վրա հրթիռային հարձակման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Կրեմենչուգի առևտրի կենտրոնին հասցված հրթիռային հարվածն իրականացվել է հետախուզական տվյալների հիման վրա։

Աշգաբադում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Պուտինն ասել է, որ ուկրաինացի զինվորականները տեխնիկան տեղակայում են «բնակելի թաղամասերում, այլ տեղեր», ինչպես նաև դրանք «թաքցնում» են «տարբեր անգարներում, շուկաներում», և ռուսաստանցի զինվորականները հարվածում են այդ օբյեկտներին, և ոչ թե քաղաքացիական թիրախներին:

«Հենց այնպես, մեզ մոտ դաշտերում ոչ ոք չի կրակում։ «...» Որպես կանոն, թիրախներն ընտրվում են հետախուզական տվյալների հիման վրա։ «...» Համոզված եմ, որ այս դեպքում էլ է այդպես։ Դե, թաքցնում են չէ տեխնիկան, հատկապես Արևմուտքից մատակարարված, տարբեր անգարներում, շուկաներում, գործարաններում, արտադրամասերում, որտեղ դրանք վերանորոգվում են։ Ռուսական բանակը ոչ մի քաղաքացիական օբյեկտ չի թիրախավորում»,-ասել է ՌԴ նախագահը:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով