Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:04 29-06-2022

Ինչպես է Հայաստանը պատրաստվում պատերազմին

Ռազմական գաղտնիքը հրապարակելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Թերևս, սա հաշվի առնելով, ՀՀ իշխանությունները չեն ասում, թե ինչպես են պատրաստվում ռուս-թուրք-ադրբեջանցիների կողմից սկսվելիք նոր պատերազմին, որի մասին ակնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին Տաթև Դանիելյանի հետ ասուլիսում. «Նրանք նոր պատերազմի լեգիտիմություն են փորձում ձևավորել։ Այն կսկսեն 3 ամսից, 3 տարուց, թե 30 տարուց՝ դա ուրիշ խնդիր է»։

Կառավարությունը հունիսի 23-ի նիստում որոշել է 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ՀՀ ԶՈւ-ում պահեստազորի վարժական հավաքներ կազմակերպվել 3 ամիս ժամկետով: Սա հրապարակված միակ տեղեկատվությունն է, որն ինչ-որ առումով առնչվում է պատերազմին, որն ըստ վարչապետի ենթադրության՝ կարող է սկսվել 3 ամսից։ Սակայն կա մտավախություն, որ վարժական հավաքներ կազմակերպելու հարցում խնդիրներ կարող են ծագել։ Այս մտավախության համար կան հիմքեր։ Ներկայում բազմաթիվ զինվորականներ մեղադրվում են դավաճանության մեջ, բարձրաստիճան բազմաթիվ զինվորականներ թողել են ծառայությունը կառավարության հետ խորքային տարաձայնություններ ունենալու պատճառով, Գլխավոր շտաբում հեղինակություն վայելող բարձրաստիճան զինվորականները հրապարակային չեն բարձրացնում բանակի արդիականացման հարցը, ԳՇ պետ չկա, Պաշտպանության քաղաքականությունը կազմակերպում է պատմության երբեմնի ուսուցիչը, որը զինվորական գործում նշանակալի հաջողություն չունի։

44-օրյա պատերազմից հետո ոչ մի հրապարակային տեղեկատվություն չկա, թե ՀՀ բանակն ինչ սպառազինություն է ձեռք բերել՝ քանի «Սու», քանի «Իսկանդեր»։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ մեր սպառազինության միակ մատակարար ՌԴ-ն այս ընթացքում սպառազինություն չի մատակարարել Հայաստանին, առաջիկայում էլ չի կարող։ Բրիտանական հետախուզության հրապարակած տվյալներով՝ ՌԴ-ն ուկրաինա-ռուսական պատերազմում սպառել է իր սպառազինության 30 տոկոսը, ո՛չ ավելցուկ ունի, ո՛չ 80-ականների զենք, ոչ էլ կարող է 10 տոկոսով կրակող «Իսկանդեր», որովհետև դրանց կարիքն ինքն ավելի խիստ է զգում։ Իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարարին պահում են բանտում՝ չեխական զինամթերք գնելու գործով, որ ՀՀբարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չհամարձակվի խոսել այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու և ՀՀ բանակն արդիականացնելու մասին։

Այս ամենը չի նշանակում, որ ՀՀ-ն անպատրաստ է պատերազմին։ Նախարարները, պատգամավորները, թաղապետները, կառավարող կուսակցության տարածքային ղեկավարները կամավորական ջոկատներ կկազմեն և ջարդ կտան թշնամիներին։ Սակայն այս մասին հիմա չեն ասում, որովհետև ռազմական գաղտնիք է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը