Արտաքին 4 տարի առաջ - 13:58 28-06-2022

Ուկրաինական նավահանգիստների շրջափակման վերացման շուրջ բանակցություններում եկել է «ճշմարտության պահը». ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը G7-ի առաջնորդներին ասել է, որ Սև ծովում ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման վերաբերյալ իր բանակցությունները հասել են «ճշմարտության պահին» և նախազգուշացրել է սարսափելի հետևանքների մասին, եթե առաջիկայում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնություն ձեռք չբերվի:

ՄԱԿ-ի թիմն արդեն մի քանի շաբաթ է, ինչ առանձին բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, որպեսզի երկու երկրներից հնարավոր լինի հացահատիկ և պարարտանյութեր արտահանել միջազգային շուկա։

Գուտերեշն ասել է, որ գոյություն ունի շրջանակային համաձայնագիր, ըստ որի ուկրաինական հացահատիկը կտեղափոխվի Ուկրաինայի կողմից վերահսկվող երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան, Ռուսաստանի համաձայնությամբ՝ առանց այլ նավահանգիստների ականազերծման անհրաժեշտության, որը մինչ այժմ պարտադիր էր համարվում:

Ակնկալվում է, որ հացահատիկ տեղափոխող նավերը նշված անվտանգ ուղիներով Սև ծովով կուղևորվեն դեպի Թուրքիա, իսկ գործողությունը համատեղ կվերահսկվի Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի կողմից։

Ուկրաինան բավարարել է նախքան ուկրաինական նավահանգիստներ հասնելը թուրքական ջրերում զենքի առկայության փաստով նավերը ստուգելու Ռուսաստանի պահանջը։

Ռուսաստանի հետ նաև առանձին բանակցություններ են վարվել այն բանի շուրջ, որ ԵՄ-ն երաշխավորի, որ Ռուսաստանից հացահատիկի արտահանման հետ կապված պատժամիջոցներ չեն սահմանվի և ապահովագրություն կտրամադրվի:

Ծովային ուղիների բացումը շատ կարևոր է, քանի որ երկաթուղով այլընտրանքային փոխադրումները Լեհաստանով կամ Ռումինիայի նավահանգիստներ չեն կարող ուկրաինական հացահատիկի արտահանման նորմալ ծավալներ ապահովել՝ ամսական 5 մլն տոննա։

Այժմ Ուկրաինայում արտահանման ենթակա 25 մլն տոննա եգիպտացորեն, արևածաղկի ձեթ, ցորեն և գյուղատնտեսական այլ ապրանքներ կան։

Հունիսի առաջին 22 օրերին երկիրն արտահանել է 1.11 մլն տոննա հացահատիկ, որը 44%-ով պակաս է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը