Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:55 28-06-2022

«Արաքս թռչնաֆաբրիկա»-ն տուգանվել է 4 մլն դրամի չափով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կրկին հայտնվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տեսադաշտում: Ընկերության նկատմամբ հանձնաժողովը տուգանք է նշանակել 4մլն 817 հազար դրամի չափով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը իրականացրել է «eօos» եւ «ԷԿՈՍ» մակնշմամբ 6 հատանոց տուփով հավի ձու, ինչպես նաեւ «eօos» մակնշմամբ «պաղեցված հավ», «պաղեցված հավի բուդ», «պաղեցված հավի թեւ», «պաղեցված հավի դոշ» եւ «պաղեցված հավի դոշի ֆիլե» ապրանքների իրացումն այն դեպքում, երբ տվյալ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանքներ: Մրցակցության պաշտպանության կոմիտեն այս քայլը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Արաքս» թռչնաֆաբրիկա, որտեղից ընկերության ներկայացուցիչ Վահե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը. «Այն ժամանակ, երբ մեզ տուգանել են, մենք դա չենք վիճարկել: Իրենք ասում էին, որ մենք ձվի վրա կիրառել ենք «Էկո» գրառումը, որը հակասում է օրենսդրությանը: Այնպես չէ, որ չենք խորանում. եթե գտնում ենք՝ հակասում է օրենսդրությանը, ապա մենք փոխել ենք: Այդ իրավախախտումը, որը վերագրվել է որպես իրավախախտում, մենք համաձայնել ու փոխել ենք անվանումը: Պիտակի վրա ինչ-որ մի գրառում է եղել, որն իրենք ասել են, որ էկո չէ, սակայն սպառողները կարող են նույնականացնել էկոյի հետ. ասել ենք՝ խնդիր չկա, դա էլ ենք փոխում»։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նորից վարույթ է առկա, քանի որ ժամկետ էին տվել իրավախախտումը վերացնելու համար:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց