Ներքին 4 տարի առաջ - 16:07 26-06-2022

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը մոտ 20 մետր բարձությունից ընկել է ձորակը. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ժամը 09:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղի գերեզմանոցներից դեպի ժողովրդին հայտնի Շորբուլախ տանող սողանքային ճանապարհով ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր բարձությունից ընկել ձորակը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատի փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ տարածքը ոչ թե Երևանի վարչական շրջանինն է, այլ Կոտայքի մարզի: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մարինե Հարությունյանն ու Ալբերտ Ավետիսյանը՝ մինչև կժամանեին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյասնի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, որի կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հիվանդանոց տեղափոխվածի եղբայրն ասել է. «Երկու մեքենայով միասին մեկնում էինք Արտաշատ: Մարտունուց էինք վերադառնում: Մեքենայի անսարքության պատճառով եղբայրս բարձությունից հայտնվեց ձորակում: Փառք Աստծո, կյանքին վտանգ չի սպառնում: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել շտապօգնության բժիշկներին, որոնք րոպեների ընթացքում հասան դեպքի վայր, եղբորս նախ տեղում բուժօգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին «Էրեբունի» հիվանդանոց: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել նաև փրկարարներին, Երևանի պարեկներին ու Աբովյանի «Գաի» տղերքին: Նրանք նույնպես հաշված րոպեների ընթացքում հասան դեպքի վայր»:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում