Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:37 25-06-2022

Մեր երկրում դեռ ռիսկի են դիմում և անտեսում ազգային աղետի վտանգը

Սկանդալային գաղտնալսման և դրան հետևած «պարզաբանումների» վերաբերյալ հանրային արձագանքների զգալի մասում կա բարոյական քննադատություն։ Քաղաքացիները վրդովված են ոչ այնքան հակաիրավական և հակաքաղաքական սենսացիոն ակնարկներից, որքան այն բանից, որ բարոյական արժեքները չեն կարևորվում։ Միայն պետական գործչի բարոյական կերպարն անաղարտ պահելու համար իշխանությունները կարող էին հորդորել Գագիկ Ջհանգիրյանին՝ հրաժարականի դիմում գրելու։ Իսկ հիմա ՀՀ ցանկացած պաշտոնյա և պաշտոնյա դառնալ ցանկացող կարող է կարծել, որ չկան բարոյական սանձեր, սահմաններ և արժեքներ, կարող են «կուտ տալ», հայհոյել, մեծախոսել։

Պետական բարձրաստիճան պաշտոյաների վարքն օրինակելի է քաղաքացիների մեծ մասի համար։ Եթե ղեկավարն օրինապահ է, բարեպաշտ ու ներողամիտ, ապա ժողովուրդն էլ է դառնում այդպիսին։ Եթե ղեկավարը հայհոյում է, ատում ընդդիմախոսին, մարդիկ էլ են միմյանց հանդեպ ատելությամբ լցվում։ Եթե ղեկավարը սուտ է խոսում, կեղծում, «կռուտիտ» է լինում, մարդիկ էլ են դառնում ստախոս ու կեղծարար։

Տասնամյակներ շարունակ տասնյակ հրապարակախոսներ հորդորում էին հետիոտներին կարմիր լույսի տակ կանգնել, փողոցն անցնել կանաչ լույսի տակ միայն։ Այդ տարրական նորմերը պահպանելը կարևորում էին՝ կարծելով, որ այդ նորմերը պահպանելը բարոյապես կամրացնի մարդուն։ Դրանք պահպանելն օրինապահության և իրավական պետություն դառնալու ճանապարհի առաջին քայլն էին համարում։ Սակայն հետիոտների մեծ մասը չէր լսում, չէր փոխում իր վարքը, փողոցն անցնում էր որտեղից և ոնց պատահի։ Մի օր՝ Սերժ Սարգսյանի օրոք՝ 2008 թվականին, ՀՀ նախագահն ու մի քանի բարձրաստիճան գործիչներ խոսեցին այս թեմայով։ Դրանից հետո քաղաքացիների մեծ մասը հետևեց պետական գործչի խոսքին և սկսեց փողոցն անցնելու նորմերը խստորեն պահպանել։

Պատմության մեջ հակառակ օրինակներ էլ կան, թե ինչպես է ժողովուրդն ընդօրինակել պետական գործիչների անբարոյական վարքը, ոտնահարել արժեքներն ու նորմերը, բարոյապես քայքայվել և խորտակել գահը։ Այդ ազգային աղետներից դաս են քաղել ազատ աշխարհի բազմաթիվ երկրներ, որտեղ բարոյական սկանդալի մեջ հայտնված գործիչը հրաժարական է տալիս, որ ազգային աղետ չհասունանա։ Այդ ազգերը վաղուց են հասկացել, որ քաղաքական համակարգում բարոյական նորմերի պահպանումն ազգային անվտանգության խնդիր է, որին մեր իշխանություններն այսօր մատների արանքով են նայում, դեռ ռիսկի են դիմում և անտեսում հասարակության բարոյապես քայքայման վտանգը՝ կարևոր համարելով թիմային շահերը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը