Արտաքին 4 տարի առաջ - 18:54 25-06-2022

Զելենսկին պաշտոնանկ է արել հինգ դեսպանների, այդ թվում՝ Վրաստանում  Ուկրաինայի դեսպանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Պորտուգալիայում, Իրանում, Լիբանանում, Սլովակիայում և Վրաստանում Ուկրաինայի դեսպաններին։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ հեռացնելու է դեսպաններին իրենց պարտականությունները ոչ արդյունավետ կատարելու համար։

Նախագահի հրամանագրերով պաշտոնանկ են արվել Վրաստանում դեսպան Իգոր Դոլգովը, Սլովակիայում դեսպան Յուրի Մուշկան, Պորտուգալիայում դեսպան Իննա Օգնիվեցը, ինչպես նաև Իրանում դեսպան Սերգեյ Բուրդիլյակը և Լիբանանում դեսպան Իգոր Օստաշը։

Ազատվածների թվում ուշադրություն է գրավում դեսպան Դոլգովի ծառայության ցուցակը. 2015-2017 թվականներին նա եղել է պաշտպանության փոխնախարար, 2010-2015 թվականներին՝ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավար, իսկ 2004-2005 թվականներին՝ արտաքին գործերի փոխնախարար։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը