Ներքին 4 տարի առաջ - 16:48 24-06-2022

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ նախորդ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը և Լյուքսեմբուրգը ձևավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը։ Նախարար Միրզոյանն արձանագրել է, որ Լյուքսեմբուրգն այն երկրների շարքում է, որոնց խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և գոհունակություն է հայտնել երկու երկրների խորհրդարանների միջև օրինակելի փոխգործակցության առնչությամբ։

ԱԳ նախարարը նշել է, որ Լյուքսեմբուրգը Հայաստանին աջակցություն է ցուցաբերել դժվարին ժամանակներում, և Հայաստանն իր հերթին աջակցություն է ցուցաբերել միջազգային կազմակերպություններում Լյուքսեմբուրգի նախաձեռնություններին՝ բարձրացնելով իր ձայնը աշխարհի տարբեր մասերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, և հանձնառու է շարունակելու այս մոտեցումը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը և բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում։

Շնորհավորելով Հայաստանի իր գործընկերոջը՝ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը, նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը կարևոր առիթ է արժևորելու երկկողմ համագործակցությունը, անդրադառնալու անցյալի ձեռքբերումներին և ուրվագծելու ապագա հեռանկարները։ Նախարար Ասելբորնը, իր հերթին, նշել է, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև միջպետական հարաբերությունները խարսխված են այնպիսի ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների և փոքրամասնությունների իրավունքների ամրապնդումը։

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը մեծապես վերահաստատել է Հայաստանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետագա ամրապնդման պատրաստակամությունը։ Միաժամանակ նախարար Ասելբորնը բարձր է գնահատել Հայաստանի հարգանքը միջազգային իրավունքի և հակամարտությունների խաղաղ կարգավորման նկատմամբ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի