Ներքին 1 տարի առաջ - 14:58 09-12-2024

Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության և Կոլումբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների 30- ամյակի առիթով ՀՀ-ում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի հրավերով կայացել է հոբելյանական ընթրիք։ Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության դեսպան Հեկտոր Արենաս Նեյրանը, Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպաններ, փոխդեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի համոզմամբ երկուստեք շահերից է բխում շարունակել ակտիվացնել առևտրային, մշակութային և զբոսաշրջային շփումները մեր կառավարությունների, գործարարների և ժողովուրդների միջև:

Դեսպան Հեկտոր Արենաս Նեյրանը երրորդ անգամ է Հայաստան այցելում, արդեն երկրորդ անգամ՝ դեսպանի կարգավիճակում: Նա խոստովանում է, որ Հայաստանը գրավել է իրեն հարուստ պատմությամբ՝ միահյուսված քրիստոնեության և համաշխարհային մարդկության պատմությամբ․ «Ուրախ ենք նշել Կոլումբիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Աշխատել ենք տարբեր ոլորտներում՝ մշակութային, ակադեմիական: Նպատակ ունենք շարունակել աշխատել այնպիսի ոլորտների շուրջ, ինչպիսիք են մշակութային դիվանագիտությունը, գաստրոնոմիկ, կրթական, սպորտային դիվանագիտությունը և նաև փորձել գտնել հնարավորություններ մեր երկու երկրների միջև առևտրային կապերի ամրապնդման համար:

Ցանկանում ենք ծրագրեր իրականացնել նաև գրականության ոլորտում, քանի որ գիտենք, որ Հայաստանում շատերը հետաքրքրված են լատինամերիկյան և կոլումբիական գրականությամբ», - ասել է նա:

Ի դեպ, ընթրիքի համար հատուկ Հայաստան էր ժամանել կոլումբիացի շեֆ-խոհարար Լուսիանա Կայենը, ով մասնագիտացել է Կոլումբիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խոհանոցում, կակաոյի և սուրճի փորձագետ է:

Լուսիանա Կայենն առաջին անգամ էր Հայաստանում․ «Ես ծանոթ եմ Հայաստանին, և մեր երկրում կա մի շրջան, որը կոչվում է Արմենիա: Այնտեղ սուրճ են աճեցնում: Այն շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար: Հայաստանում եմ արդեն երկու կամ երեք օր, և իմ տպավորությունը մարդկանցից և մշակույթից շատ խորն է: Մարդիկ այստեղ շատ բարի են: Մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն»,- ասել է նա:

Ընթրիքի ընթացքում հյուրերը համտեսել են Լուսիանայի կազմած հատուկ ճաշացանկից կոլումբիական խոհանոցի յուրահատուկ ուտեստներ՝ վայելելով կոլումբիական երաժշտություն և պարեր:

Հայաստանի և Կոլումբիայի միջև հարաբերությունների սերտացման ուղղությամբ երկու երկրներն էլ ջանքեր են ներդնում՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում, համագործակցության ընդլայնումը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի