Մամուլ 4 տարի առաջ - 08:35 24-06-2022

Բացառիկ մանրամասներ. ինչ է ասել Ռուբեն Վարդազարյանը քննիչին. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեում Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բացատրություն տալու գործընթացից:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կոմիտեի քննիչը միացրել է ձայնագրությունը եւ կոնկրետ հարցեր տվել՝ զրույցի հետ կապված, թե ինչ նկատի ունի նա՝ ասելով, որ իր սկզբունքների դեմ չի գնա: Ի պատասխան՝ Ռուբեն Վարդազարյանը ասել է այն, ինչ հունիսի 20-ին հրապարակային ասել էր մամուլի ասուլիսի ժամանակ: Կոմիտեի քննիչի կողմից հնչել են նաեւ հարցեր, որոնք չեն վերաբերել Վարդազարյանին, ինչին ի պատասխան՝ Ռուբեն Վարդազարյանը քննիչին ասել է, որ այդ հարցերը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ Գագիկ Ջհանգիրյանին:
Ըստ էության, Վարդազարյանը որեւէ լրացուցիչ տեղեկություն նախաքննական մարմնին չի հայտնել, նա բացատրության մեջ ասել է այն, ինչ խոսել է հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին։ Ստացվում է, որ առաջիկայում Գագիկ Ջհանգիրյանը եւս պետք է բացատրություն տա կոմիտում, իսկ կգնա նա նախաքննական մարմին, թե ոչ, կիմանանք՝ հետեւելով զարգացումներին:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին հրապարակվել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։ Հասարակությունն ու մասնագիտական համայնքը հիմնականում սեւեռված է ձայնագրության մեջ հնչող հայհոյանքների ու գաղտնի ձայնագրելու փաստի վրա ու երկու կողմերի ճիշտն ու սխալն է քննարկում, այնինչ կարեւորագույն հարցերը կարծես տողատակերում են մնում։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից