Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:31 23-06-2022

Ռուբեն Վարդազարյանը շուրջ 4 ժամ բացատրություններ է տվել ՔԿ-ում ձայնագրության վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր հրավիրվել էր ՀՀ Քննչական կոմիտե՝ բացատրություններ տալու իր կողմից հրապարակված աղմակահարույց ձայնագրության մասով։

Oragir.news-ի հետ զրույցում Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ մանրամասներ չի կարող հաղորդել։ Միայն կարող է հաստատել, որ ձայնագրության հետ կապված էին հրավիրել ՔԿ, որտեղ նա շուրջ 4 ժամ բացատրություն է տվել։

Նա նշեց, որ դեռևս որևէ գործ հարուցված չէ։ «Առայժմ նյութերի նախապատրաստության փուլն է»։

Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք՝ Գագիկ Ջհանգիրյանին նույնպե՞ս հրավիրել էին Քննչական կոմիտե, նա պատասխանեց, որ տեղեկություններ չունի։

Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ-ն դադարեցրեց Վարդազարյանի լիազորությունները։

Հունիսի 20-ին հրավիրված ասուլիսի ընթացքում Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։ Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ եւ խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել