Արևմուտքը չունի բավականաչափ զինամթերք երկարատև պատերազմում Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին հունիսի 23-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը՝ ելույթ ունենալով Լոնդոնում, գրում է The Times-ը։
Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները պատրաստ չեն եղել սպառնալիքներին, որոնց բախվել են նրանք, և արդեն մեծ մասամբ սպառել են իրենց պաշարները։ Նրա խոսքով, Ուկրաինային մատակարարվող արևմտյան տեխնիկան իրեն լավ է դրսևորում առաջնագծում, սակայն մատակարարման ուղիները հաստատված չեն։
The Times-ը հաղորդում է, որ Ուկրաինան արդեն ստացել է մոտ 300 հազար միավոր հրետանային զինամթերք։