Արտաքին 4 տարի առաջ - 13:59 23-06-2022

Բժիշկը բացատրել է, թե ինչպես է սուրճը խանգարում նիհարելուն

Սուրճի կանոնավոր օգտագործումը օրգանիզմում արագացնում է նյութափոխանակության գործընթացները և նպաստում է նիհարելուն, սակայն սննդակարգ պահպանելու ընթացքում այս ըմպելիքը խմելու սովորությունը կարող է հանգեցնել քաշի էլ ավելի ավելացման, «Sputnik» ռադիոյին ասել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը։

Ընդունված է համարել, որ ավելորդ քաշից ազատվելը բարդանում է դանդաղ նյութափոխանակության պատճառով, խիստ սննդակարգերի հետևող շատ մարդիկ փորձում են նյութափոխանակությունն արագացնող մթերքներ օգտագործել։ Միխայիլ Գինզբուրգի կարծիքով, նման մթերքները կարող են հակառակ ազդեցություն ունենալ, օրինակ՝ սուրճը բարձրացնում է ախորժակը։

«Սուրճը արագացնում է էներգիայի սպառումը։ Նաև նման ազդեցություն ունեցող համեմունքներ կան, որոնք օգտագործելու դեպքում էներգիայով հարուստ մոլեկուլները մի փոքր այլ կերպ են ձևավորվում․ տեղի է ունենում ջերմության, էներգիայի կորուստ։ Բայց սուրճն ու համեմունքներն աննշան են արագացնում էներգիայի սպառումը, և, միևնույն ժամանակ, զգալիորեն մեծացնում են ախորժակը, և մարդն ավելի շատ է ուտում»,- բացատրել է բժիշկը:

Մասնագետը խորհուրդ է տալիս «կախարդական» ազդեցությամբ մթերքներ չփնտրել, փոխարենը սնվել ռացիոնալ և հավասարակշռված, հրաժարվել վատ սովորություններից և զբաղվել սպորտով։ Այս դեպքում ավելորդ կիլոգրամները անհանգստություն չեն պատճառի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը