Ներքին 4 տարի առաջ - 12:22 23-06-2022

Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա պետական կառույց» է ճանաչվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը

Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա պետական կառույց» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այս մասին հայտարարվել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որի ընթացքում ներկայացվել են վերջին մեկ տարվա հետազոտությունների արդյունքները։

Ատանալով մրցանակը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գնահատականի համար շնորհակալություն է հայտնել մասնագիտական ժյուրիին և ԶԼՄ ներկայացուցիչներին և շեշտել, որ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը նախարարության գործունեության համար սկզբունքային աշխատելաոճ են, իսկ մրցանակը և՛ ոգևորող է, և՛ պարտավորեցնող:

«Պետությունը մեկ միասնական համակարգ է, և ԿԳՄՍ նախարարության աշխատանքը փոխկապակցված է Կառավարության գործունեության հետ: Մենք ուրախ ենք, որ այս ընդհանուր համակարգում առանձնացվել է մեր աշխատանքը: ԿԳՄՍ նախարարությունը դեռ շատ անելիքներ ունի, որոնք չեն կարող արդյունավետ իրականացվել առանց հանրության հետ կապի: Հասարակությունը պետք է իմանա` մենք ինչով ենք զբաղվում, ինչու ենք այս կամ այն որոշումը կայացնում: Պետք է լինեն քննարկումներ, բազմակարծություն և այլակարծություն, բայց միաժամանակ հանրության հետ երկխոսության գործընթացը պետք է լինի փոխադարձ հարգանքի մթնոլորտում` միմյանց նկատմամբ հարգանքը դիտարկելով որպես միասնական մշակույթի մաս: Հանրային խոսքը, ԶԼՄ հրապարակումը, ելույթը, անկախ նրանից` հնչում են Կառավարության նիստում, հանրահավաքում, թե մեկ այլ հրապարակային հարթակում, պետք է լինեն մշակութային և կիրթ: Անկախ մեր ունեցած մոտեցումներից և հայացքներից` պետք է հասկանանք, որ մենք բոլորս մեկ միասնություն ենք և ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և սփյուռքը»,- իր ելույթում նշել է Վահրամ Դումանյանը:

Հայկական PR մրցանակաբաշխության միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանը, նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը:

Մրցանակը շնորհվել է մեկ տարվա դիտարկումների և գիտական հետազոտության արդյունքում, որի շրջանակում անցկացվել են սոցհարցումներ, ֆոկուս-խմբային հարցազրույցներ ԶԼՄ ներկայացուցիչների հետ, կատարվել է ԶԼՄ հրապարակումների քանակական և որակական դիտարկում: Ամփոփիչ փուլում Հայկական PR մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերում լավագույն եռյակից հաղթողներին որոշել է մասնագիտական ժյուրին:

Հավելենք, որ PR մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Հայկական Փի Ար ասոցիացիան»: Կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանը նշել է, որ մրցանակաբաշխության նպատակն է արձանագրել հանրային կապերի ոլորտի ձեռքբերումները, հնարավորինս զարգացնել և հանրայնացնել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթի կարևորությունը, նպաստել PR մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, հանրային կյանքում:

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
21:52 «Range Rover»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և անցել կարմիր լույսի տակով
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ