Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 22:47 22-06-2022

Եթե դիմացդ մի ամբողջ համակարգ է, որը իրավական արժեքներով չի առաջնորդվում, բա դու ինչո՞վ կարող ես պաշտպանվել․ Ռուբեն Մելիքյան

«Մեր երկրում ձայնագրությունների հիման վրա բազմաթիվ գործեր կան հարուցված։ Այսինքն՝ այդ գործիքը արդեն չարաշահվում և մեծապես օգտագործվում է»։ Այս մասին Ազատության հրապարակում հրավիրված քննարկման ընթացքում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ավելին, որոշ ժամանակ առաջ Վճռաբեկ դատարանը ոչ քաղաքական գործով որոշում է կայացրել, որով իրավական համակարգ է ներդրել երկար տարիներ Եվրոպական դատարանի կողմից մշակված իրավաբանությունը։ Դրանցում նշվում են այն չափանիշները, որոնցով դրանք կարող են օգտագործվել։

Մասնավորապես, բառացիորեն նշվում է, որ իրեն պաշտպանելու համար, այո՛, անձը կարող է ոչ միայն իրականացնել ձայնագրություն, այլև հետո այդ ձայնագրությունը կարող է համարվել թույլատրելի ապացույց։

Եթե 2-3 տարի առաջ որևէ մեկը նման բան ասեր, կարող էինք զարմանալ՝ ինչպես կարող է ձայնագրությունը թույլատրելի ապացույց լինել, եթե կողմերի համաձայնությունը չկա, բայց այսօրվա աշխարհը դա է։ Եթե դիմացդ կանգնած է մի ամբողջ համակարգ ու այդ համակարգը, մեղմ ասած, իրավական արժեքներով չի առաջնորդվում, բա դու ինչպե՞ս պաշտպանվես։

Եթե մարդն այդպիսով ինքն իրեն պաշտպանում է, մենք ինչպե՞ս կարող ենք նրան մեղադրել, հատկապես, եթե նա այլ պաշտպանվելու հնարավորություն չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում