Ներքին 4 տարի առաջ - 20:24 22-06-2022

Հայաստանում մեկնարկել է ԵՄ Գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագիր

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ներկա է գտնվել Եվրամիության «Գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագրի» մեկնարկին, որին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Շիրակի մարզպետարանը։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման նպատակը Հայաստանում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն ուղղված հարցերի քննարկումն էր, որոնք մշակել է ԵՄ-ն՝ հիմնվելով Հայաստանի իշխանությունների, կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության դերակատարների և ԵՄ անդամ երկրների հետ խորհրդակցությունների վրա։ Մասնակիցները ներկայացրել են իրենց ոգեշնչող պատմությունները, որոնք ուղղված են եղել կարծրատիպերի հաղթահարամանը, ներառական և հավասար միջավայրի ապահովմանը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում