Միտք Ներքին 4 տարի առաջ - 19:01 22-06-2022

Կյանքը՝ մանդատից հրաժարվելուց հետո

Եթե մանդատից հրաժարված պատգամավորը գնա տուն, նշանակում է՝ նա քաղաքական գործիչ չի եղել, այլ ակամա է հայտնվել քաղաքականության մեջ, կատարել որոշակի գործառույթ, որի ավարտից հետո դադարել է զբաղվել քաղաքականությամբ ու գնացել է տուն։ Իսկ եթե տուն չգնա, այլ շարունակի պայքարը խորհրդարանից դուրս... Հանրության մեջ շրջանառվում է 2 վարկած, թե ինչ կարող է անել մանդատից հրաժարված Արթուր Վանեցյանը խորհրդարանից դուրս։

1. Ենթադրվում է, որ առաջիկայում Արթուր Վանեցյանը «կհրավիրվի» ԱԱԾ։ Այս ենթադրությունը հաշվի առնելով՝ հունիսի 20-ին ընդդիմությունը ցույց կազմակերպեց ԱԱԾ շենքի դիմաց, որի հիմնական կոչը հետևյալն էր. «ԱԱԾ ամեն ծառայող պետք է հիշի, որ առաջնահերթ ծառայում է ՀՀ-ին և Արցախին և պարտավոր է հավատարիմ լինել իր կոչմանը»։ Եթե կազմակերպվում է ցույց ԱԱԾ-ի դիմաց, ապա ենթադրվում է, որ ազգային անվտանգությանը լուրջ վտանգ է սպառնում, օրինակ՝ ՌԴ աջակցությամբ հեղաշրջման փորձի վտանգ։ Այդպիսի փորձեր ՌԴ-ն բազմիցս է իրականացրել իր երբեմնի ազդեցության գոտիներում։ Եվ կարող է հեղաշրջման փորձ կազմակերպել նաև ՀՀ-ում, քանի որ քաղաքական համայնքի մեծ մասը ճնշում է գործադրում իշխանությունների վրա, պահանջում, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, խոսում ՀՀ անկախության և ժողովրդավարության մասին, խոչընդոտում ռուս-թուրք-ադրբեջանական պլաններին, վարում ակնհայտ հակառուսական քաղաքականություն։ Հաշվի առնելով Արթուր Վանեցյանի ԱԱԾ-ական անցյալը՝ նա կարող է արժեքավոր տեղեկատվություն տրամադրել և նպաստել, որպեսզի կանխվի հեղաշրջման ենթադրյալ վտանգը։ Այսինքն՝ ակնկալվում է, որ ԱԱԾ-ն, որը ՊԱԿ-ի իրավահաջորդը չի, կկարողանա կանխել ՌԴ իշխանությունների աջակցությամբ հեղաշրջման ենթադրյալ փորձը Արթուր Վանեցյանի շնորհիվ։

2. Ենթադրվում է, որ առաջիկայում «Պատիվ ունեմ» խմբակցությունն, ի հակակշիռ ՔՊ-ի եվրասիական քաղաքականության, կսևեռվի եվրաինտեգրացիայի թեմայի վրա, որն ընդհատվել էր սեպտեմբերերեքյան մի խավար գիշեր։ Այս դեպքում «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս եկած կուսակցության ղեկավարը կարող է ակտիվ գործունեություն ծավալել խորհրդարանից դուրս, արևմտամետ դիրքորոշում ունեցող արտախորհրդարանական այլ ուժերի հետ համագործակցություն կազմել, ուժեղացնելՀՀ քաղաքական դաշտը, ամրացնել ՀՀ ինքնիշխանության և ժողովրդավարության դիրքերը քաղաքական համայնքում։ Չի բացառվում, որ նա կձևավորի արևմտամետ դաշինք, որը կնպատակադրվի մասնակցել Երևանի առաջիկա ընտրություններին։

Կարճ ասած՝ եթե Արթուր Վանեցյանին կանչեն ԱԱԾ, ուրեմն ենթադրյալ հեղաշրջման վտանգը կանխելու խնդիր կա։ Իսկ եթե չկանչեն, ապա նա կդառնա արևմտամետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը