Ներքին 4 տարի առաջ - 18:41 22-06-2022

Պավել Մանուկյանը կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»

«Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը, օրեր առաջ բաց նամակ էր հղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ արդարադատության նախարարին։ Նա նշել էր, որ Պավել Մանուկյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են ազատազրկման ձևով պատիժը կրելու հետ, սակայն մայիսի 28-ից նրան պահում են «Նուբարաշեն» կալանավայրում: Նա պահանջել էր անհապաղ օգնություն ցուցաբերել Պավել Մանուկյանին։

Oragir.news-ի հետ զրույցում Մարինե Մանուկյանն ասաց, որ իր հետ կապ են հաստատել ՄԻՊ-ից. «Նախօրեին զանգել եւ ինձ ասել են, որ գնացել են եւ քննարկում են «Դատապարտյալների հիվանդանոց» կամ «Իզմիրլյան» հիվանդանոց տեղափոխելու հարցը։ Նա լուրջ խնդիր ունի, «Իզմիրլյանում» վիրահատվել է 1,5 տարի առաջ»։

Այսօր Պավել Մանուկյանը կապ է հաստատել կնոջ հետ եւ ասել, որ բժիշկներ են այցելել իրեն. «Պետք է տանեին այսօր «Դատապարտյալների հիվանդանոց»։ Ինձ Պավլիկը ժամը 11։00-ին է զանգել, չգիտեմ` էս քանի ժամվա մեջ տարե՞լ են, թե՞՝ չէ։ Ասաց, որ մակագրել են, որ պետք է տանեն»։

Նա նշեց, որ նախարարությունից արձագանք չի եղել։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամներ կրկին հայտնվեցին կալանավայրում, քանի որ առաջին ատյանի դատական ակտը ուժի մեջ էր մտել։ Ըստ դատավճռի` 6-ից 8 տարվա ազատազրկում է սահմանվել նրանց նկատմամբ։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում