Ներքին 4 տարի առաջ - 14:38 22-06-2022

Ջհանգիրյանի կողմից կառավարված «պռեզիդենտը» ինչո՞ւ է լռում․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ջհանգիրյանի կողմից կառավարված «պռեզիդենտը» ինչո՞ւ է լռում։

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված սկանդալային ձայնագրության մեջ ԲԴԽ ներկայիս նախագահ, «villaԳՈՄ»-ի սեփականատեր Գագիկ Ջհանգիրյանը բազում բացահայտումներից զատ ևս մի հետաքրքիր միտք արտահայտեց, որին, շատ զարմանալիորեն մինչև հիմա չի արձագանքել որևէ նախկին նախագահ կամ նրանց շրջապատները...

Դիմելով Վարդազարյանին՝ Ջհանգիրյանը բացականչեց.«Է՜ ը՜․․․ապե՜ր, ես պռեզիդենտ էլ եմ կառավարել։ Դու էդ ի՞նչ կարծիքի ես»։

Ենթադրում եմ, որ գրեթե բոլորն էլ շատ լավ հասկացել են, թե որ նախագահին է, ըստ Ջհանգիրյանի, ինքը կառավարել...
Բայց զարմանալիորեն այդ նախագահը, ով կապիտուլյանտի իշխանության գալուց հետո պատեհ-անպատեհ հայտարարություններով է հանդես գալիս՝ իբր գործող իշխանություններին քննադատելով, իսկ նրա երկրպագուներն էլ լատենտ նիկոլապաշտների թվին են պատկանում, բացարձակ չարձագանքեցին Ջհանգիրյանի բավական լկտի այս արտահայտությանը...

Եթե Ջհանգիրյանի կողմից կառավարված «պռեզիդենտը» մտածում է, որ չարձագանքելով Ջհանգիրյանին հասարակությանը կհամոզի, որ դա իր մասին չէ, ապա չարաչար սխալվում է... Կամ էլ չարձագանքելով Ջհանգիրյանին հաստատում է նրա այս միտքը...»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
21:43 Անի Երանյանը և Մհեր Բաղդասարյանը նոր ոճային ֆոտոշարք են հրապարակել