Ներքին 1 տարի առաջ - 17:54 24-11-2024

Ողորմելի ստեղծագործողներ, ինչո՞ւ եք լռում, ո՞ւմ համար եք ստեղծագործում․ էսօրվա Հայաստանի՞․ վաղը այն կարող է չլինել

Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է.

«Ինչու են լռում.Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան, Ռոլանդ Շառոյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վիոլետ Գրիգորյան, Մարինե Պետրոսյան, Արմենուհի Սիսյան, Վահե Արսեն, Գագիկ Սարոյան,Հուսիկ Արա,Դավիթ Սարգսյան...

Ահա գրողների մի բույլ, որոնք որքան տաղանդավոր, նույնքան էլ մտահոգ են ազգի ճակառագրով։ Միքայել Նալբանդյանը գրում էր.

Ներկա օրերում էլ ինչ սև քնար,Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին, Արյուն ու կրակ թշնամու վրա`այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքի։

Իշխանության գլուխը մեզ փորձում է կտրել Հոգևոր Հայրենիքից, պատնեշ է դնում նույնիսկ մեր ծագումնաբանության վրա։ Անհարկի է համարվում Սասունցի, Վանեցի, Էրզրումցի, Մշեցի, Կարսեցի, Իգդիրցի, Այնթափցի, Տիգրանակերտցի... լինելը։ Գերագույն գլուխը գերադասում է պատի ծակից լինել, բայց ոչ երբեք Արևմտյան Հայաստանից, դեռ ավելին, մեր իղձերը, երազանքները փորձում է վարագուրել Ալիևի բարբաջանքով, թե լսու՞մ եք, նա էլ իրավամբ Հայաստանը համարում է Արևմտյան Ադրբեջան... էս ամենը լսում են ստեղծագործական միությունները` Գրողների միությունը, Նկարիչների միությունը, Կոմպոզիտորների միությունը, Թատերական միությունը... Լսում են ու բերանները ջուր առած լռում։

Հատկապես լռում է հայաստանյան գրողների մեծամասնությունը, առանձնապես, նրա երիտասարդական թևը։

Նրանք մի տարրական բան չեն հասկանում. եթե իրենց գրքերում Հայրենիք չկա, ապա չկա և գրականություն։ Ես թքել եմ էն գրականության վրա, որի մեջ չի զգացվում ժամանակի շունչը, երկրի դարդն ու ցավը, ազգին սպառնացող վտանգը, տագնապն ու սարսուռը։ Հայրենիքից դուրս մաքուր գրականություն չկա...

Նման լոլոները թող ուռած գլուխների համար կարդան, ազգին դա հարիր չէ։

Հարց եմ բարձրացնում.

֊Ողորմելի ստեղծագործողներ, ինչո՞ւ եք լռում, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես, ինչի՞ց եք երկնչում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, ու՞մ...էսօրվա Հայաստանի՞...Վաղը կարող է և այն չլինի...»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան