Ներքին 4 տարի առաջ - 17:45 21-06-2022

Առեղծվածային դեպք Լոռիում. մետաղյա ձողերի վրա հայտնաբերվել է տղամարդու դի

Լոռու մարզում հունիսի 20-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 15։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծ փողոցի 40 հասցեում տղամարդու դի կա։

Shamshayn.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 64-ամյա Էմանուել Չ-ն էր, ում ինքնազգացողությունը, ըստ Վանաձոր քաղաքի բնակիչ 38-ամյա Ն. Կ-ի, Տիգրան Մեծ փողոցի 40 հասցեում գտնվող 2-րդ հարկի իր ավտոտնակում վատացել է և կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել մետաղյա ձողերի վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Արտաքին զննությամբ՝ դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ գլխի շրջանում առկա են պատռված վերքեր։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ