Ներքին 4 տարի առաջ - 13:29 21-06-2022

Դանակահարություն Նոր Խարբերդում. դանակահարողը նույն գյուղից է՝ 18 տարեկան

Հունիսի 20-ին՝ ժամը 02.50-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի 23-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ Այնթապում ընկել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:

Մասիսի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին՝ ժամը 08.20-ին, Նոր Խարբերդ գյուղի 32-րդ փողոցից կասկածանքով բերման ենթարկեցին նույն գյուղի 18-ամյա մի բնակչի: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց, որ հունիսի 19-ի ժամը 22.00-ի սահմաններում Նոր Խարբերդի 21-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել էր 23-ամյա այնթապցուն:

Հարուցվել է քրեական գործ:
18-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ