Ներքին 4 տարի առաջ - 23:11 20-06-2022

ԱԱԾ-ն, կրավորական կեցվածք պահպանելով, ավելի է մեծացնում սեփական պատասխանատվությունը․ Աբրահամյան

Հայաստանում կատարվող անօրինականությունների դեմ բողոքող քաղաքացիների երթը ԱԱԾ շենքի մոտ էր։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց՝ որն է այս կառույցի իրական առաքելությունն ու գործունեության բուն նպատակը։

«Մենք գտնվում ենք մի շենքի դիմաց, որը տիրապետում է Հայաստանում առկա ամենաճշգրիտ տեղեկատվությանը, այն ամենին, ինչը տեղի է ունենում սահմանին և երկրի ներսում։ Սա այն կառույցն է, որը գիտե՝ ինչ է տեղի ունեցել 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, գիտե, թե ովքեր ու ինչ որակի մարդիկ են եկել իշխանության, տեղյակ է, թե ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի օրերին և, իհարկե, տեղյակ է, թե ինչ է տեղի ունենոմ հետպատերազմյան ժամանակահատվածում։ Սա այն կառույցն է, որին ևս պատերազմը չի շրջանցել։ ԱԱԾ սահմանապահ զորքերը ևս մասնակցություն են ունեցել մարտական գործողություններին և ունեցել են զոհեր, վիրավորներ։ Այսօր էլ սահմանապահ զորքերը ծառայություն են կրում ՀՀ սահմանների տարբեր հատվածներում, այդ թվում՝ Սյունիքի բավականին բարդ հատվածներում»,- ասաց Աբրահամյանը։

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց՝ ԱԱԾ-ն, գիտակցելով այն ամենը, ինչը կատարվում է երկրի ներսում ու դրա շուրջ, տեղյակ լինելով իշխանությունների հանցագործությունների մասին և կրավորական կեցվածք պահպանելով՝ ավելի է մեծացնում սեփական պատասխանատվությունը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան