Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանին արգելել են մտնել խորհրդարան
copy image url

Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանին արգելել են մտնել խորհրդարան

Արտաքին 2 տարի առաջ - 23:03 20-06-2022
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին անորոշ ժամկետով արգելել են այցելել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Համայնքների պալատի և Լորդերի պալատի խոսնակների հաղորդագրությունը։

«Որպես ՌԴ կառավարության պաշտոնապես հավատարմագրված ներկայացուցիչ՝ դեսպանը չի հրավիրվի խորհրդարանի նստավայր մինչև հատուկ կարգադրություն չստացվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրատարակությունը նշում է, որ արգելքը ոչ պաշտոնապես մտցվել է Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, սակայն այժմ առաջին անգամ այն ​​հաստատվել է գրավոր։

Ամենից շատ դիտված