Ավելին 3 տարի առաջ - 22:38 20-06-2022

Telegram մեսենջերը վճարովի բաժանորդագրություն կունենա

Telegram-ում վճարովի բաժանորդագրություն է հայտնվել։ Ընկերությունը Telegram Premium-ի գործարկման մասին հայտարարել է բլոգում, որտեղ նաև ասվում է, որ մեսենջերի ակտիվ լսարանը հասել է 700 միլիոնի:

Առայժմ միայն iPhone-ի օգտատերերը կարող են գնել Telegram Premium: Վերջին թարմացումը տեղադրելուց հետո հավելվածի iOS տարբերակի կարգավորումներում կհայտնվի բաժին, որը պատմում է վճարովի բաժանորդագրության մասին։ Վճարումը կատարվում է App Store-ի հաշվի միջոցով, ինչպես պահանջվում է Apple-ի քաղաքականության համաձայն: