Արտաքին Ավելին 3 տարի առաջ - 20:53 20-06-2022

Մյունխենում բռնագրավել են Պետդումայի պատգամավորին և նրա կնոջը պատկանող երեք բնակարան

Մյունխենի դատարանը բռնագրավել է երեք բնակարան, որոնք պատկանել են ՌԴ Պետդումայի պատգամավորին և նրա կնոջը, հայտնել է քաղաքային դատախազությունը։

Թե որ պատգամավորի մասին է խոսքը, չի նշվում։ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նա ներկայացվում է որպես Լ., կինը՝ Կ.:

Ըստ գերմանական իշխանությունների՝ նրանք Մյունխենում համատեղ երկու բնակարան են ունեցել, որոնցից վարձավճար են ստացել։ Բացի դրանից՝ պատգամավորի կինը գրանցված է եղել որպես Մյունխենի բնակչուհի և ունեցել է ևս մեկ բնակարան՝ նույնպես վարձով տված։

Բռնագանձման որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 20-ից։ Բացի բնակարաններից՝ կալանք է դրվել պատգամավորի և նրա կնոջ բանկային հաշվի վրա, որի վրա 3500 եվրո է փոխանցվել՝ որպես վարձակալության վճար։ Բնակարանների վարձակալներին թույլ են տվել մնալ դրանցում։