Yellow, Black and White ստուդիան, Սոյուզմուլտֆիլմը և Start առցանց կինոթատրոնը հրապարակել են «Չեբուռաշկա» համատեղ նախագծի թիզերը:
Ֆիլմի թիզերում կարելի է տեսնել անիմացված Չեբուրաշկային, Սերգեյ Գարմաշին՝ այգեպանի կերպարում, Ելենա Յակովլևային՝ շոկոլադի գործարանի տնօրեն Ռիմմայի դերում և ֆիլմի գլխավոր անտագոնիստին, որը հիշեցնում է պառավ Շապոկլյակին։
«Չեբուրաշկա»-ի նկարահանումները սկսվել են 2021 թվականին Սոչիում և ավարտվել այս տարվա հունիսին, Մոսկվայի մարզում։ Նկարահանումների մի մասը տեղի է ունեցել շոկոլադի գործարանում։
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի հունվարի 1-ին։
Չեբուրաշկային հորինել է գրող Էդուարդ Ուսպենսկին 1966 թվականին՝ որպես «Կոկորդիլոս Գենան և նրա ընկերները» գրքի գլխավոր հերոսներից մեկը։ Նա լայն ճանաչում ձեռք բերեց Ռոման Կաչանովի «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմի թողարկումից հետո՝ 1969 թվականին։