Արտաքին 4 տարի առաջ - 16:03 19-06-2022

Երկու երկրների բանակներում էլ մարտական ոգու անկում է նկատվում․ Բրիտանական հետախուզություն

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է իր հետախուզության հերթական համառոտ ամփոփագիրը, ըստ որի երկու երկրների բանակներում էլ՝ թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական, զինվորականների շրջանում տրամադրության փոփոխականություն է նկատվում, թեև դա տարբեր կերպ է դրսևորվում։

Գերատեսչությունը դա կապում է Սևերոդոնեցկի շրջանում ընթացող երկարատև ծանր մարտերի հետ։

Բրիտանական հետախուզության տվյալներով, վերջին շաբաթներին ուկրաինացի զինվորականների շրջանում եղել են դասալքության դեպքեր, ինչպես նաև իրավիճակներ, երբ ռուսաստանցի զինվորականները, ամբողջ ստորաբաժանումներով, հրաժարվել են մասնակցել մարտական ​​գործողություններին։

Նաև ռուսական զորքերում բազմաթիվ են կոնֆլիկտները զինվորների և նրանց հրամանատարների միջև, երբեմն էլ՝ զենքի կիրառմամբ։

Ռուսաստանցի զինվորականներին բարոյալքող պատճառների թվում հետախուզությունը նշում է հրամանատարական կազմի ցածր որակը, ստորաբաժանումների թույլ ռոտացիան, զոհերի շատ բարձր մակարդակը և վատ նյութատեխնիկական ապահովումը։

Բացի այդ, շատ զինվորականների համար անհասկանալի են մնում ​​նպատակներն ու խնդիրները, որոնց փորձում են հասնել Ռուսաստանի իշխանությունները այս պատերազմի արդյունքում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ

Ձեզ գուցե հետաքրքրի