Ավելին 4 տարի առաջ - 11:18 19-06-2022

Չինացիները «երկարակյաց» արևային մարտկոցներ են պատրաստել՝ լոլիկի հակաօքսիդանտի կիրառմամբ

Հակաօքսիդանտ լիկոպենն օգնել է կայունացնել պերովսկիտ արևային տարրերը: Այս մասին հաղորդել է N+1 պարբերականը։

Պերովսկիտ տարրերը համարվում են ապագայի արևային էներգիայի համար ամենահեռանկարայիններից մեկը: Դրանք թանկ չեն և հեշտ են պատրաստվում, բայց գիտնականներին դեռևս չի հաջողվել լուծել լույսի ներքո դրանց արագ քայքայման խնդիրը։ Աստիճանաբար դրանցում վատանում է լիցքի արտազատումը, իսկ որոշ ժամանակ անց քայքայվում են նաև հենց բյուրեղները։

Հունվեյ Սունը և Ցզիլինի համալսարանի նրա գործընկերները պերովսկիտ արևային տարրերը կայունացնելու համար որոշել են բնական հակաօքսիդանտ լիկոպեն օգտագործել։ Այս նյութը պարունակում են տարբեր կարմիր պտուղներ, օրինակ՝ մասուրը, լոլիկը և թուրինջը (բայց կեռասի և ելակի մեջ չկա)։ Այն, ի թիվս այլ բաների, օգտագործվում է որպես սննդային ներկանյութ: Չինացի գիտնականները ենթադրել են, որ լիկոպենի կիրառումը կօգնի կանխել պերովսկիտի օքսիդացումը և զգալիորեն կերկարացնի արևային մարտկոցի շահագործման ժամկետը։

Բոլոր պարամետրերի բարելավումից հետո լիկոպենի ավելացումը հնարավորություն է տվել պերովսկիտ արևային տարրի արդյունավետությունը բարձրացնել 20․6-23․6%-ով: Ինչպես և սպասվում էր, կայունությունը նույնպես բարելավվել է. լիկոպենային բջիջները աշխատել են 3500 ժամ՝ պահպանելով իրենց սկզբնական արդյունավետության ավելի քան 92%-ը: Նույն պայմաններում, առանց հավելումների, տարրերի արդյունավետությունը կրկնակի նվազել է արդեն առաջին 2000 ժամվա ընթացքում։

Քանի որ լիկոպինը հասանելի է, էժան և էկոլոգիապես մաքուր, մշակման հեղինակները հույս ունեն, որ այն հնարավոր կլինի ներմուծել արտադրության մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ