Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:41 17-06-2022

Հողատարածքների գների բարձրացումը իրականացվում է Կառավարության որոշմամբ․ Լոռու մարզպետարան


Լոռում մարզում հողատարածքների և տների շուկայական գները կտրուկ աճ են գրանցել նախորդ տարիների համեմատ։
Հարկ է նշել, որ Լոռու մարզը Հայաստանում թերևս ամենաանվտանգ մարզերից մեկն է, քանի որ սահման չունի թշնամի պետությունների հետ, իսկ հարևան Վրաստանից դեռևս որևէ վտանգ չի սպառնում։
Մարզպետարանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը մարզում հողատարածքների գների բարձրացման, և կարող է արդյոք տարածաշրջանում անվատանգ դիրք ունենալը ազդել գների բարձրացման վրա։ Մեզ պատասխանեցին, որ հողատարածքների գների բարձրացումը իրականացվում է Կառավարության որոշմամբ։
Իսկ մարզպետարանի հողաշինության բաժնից մանրամասնեցին․

«Վերջին անգամ, երբ պետությունը կադաստրային գին է վերանայել, եղել է 2021 թվականի հունվարին, իսկ թե ինչու են գները բարձրացել, մենք չեն կարող մեկնաբանել, դրան կարող են պատասխանել Կառավարությունից, ըստ էության՝ մոտեցրել են շուկայական արժեքներին։

Բացի այդ՝ մարզի տարբեր համայնքներում տարբեր տեսակի հողատարածքներ տարբեր գների են, ես սա ասում եմ կադաստրային գների մասին, իսկ, օրինակ, սեփականատերը ինչքանով կցանական վաճառել իրեն պատկանող հողատարածքը, ինչքան կգնահատի դա՝ մենք դրա հետ որևէ կապ չունենք, դա սեփականատիրոջ գործն է։ Մենք անգամ այդպիսի գներին տեղյակ չենք լինում, որևէ ստատիստիկայի չենք տիրապետում։ Եթե երկու սեփականատեր իրար հող են վաճառում, մենք դրան որևէ կերպ խառնվել չենք կարող։

Իսկ ինչ վերաբերում է անվտանգ դիրք ունենալու հետևանքով հողատարածքների գների բարձրացմանը, ես դա որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել, դա պետք է մեկնաբանեն նրանք, ովքեր տարածում են այդպիսի լուրեր։ Մենք այդ լուրը տարածող մարդկանց լոգիկայի մասին մեկնաբանություն չենք կարող անել»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
23:25 Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն

Ձեզ գուցե հետաքրքրի