Նկարիչը մահից առաջ քրոջը խնդրել էր ոչնչացնել իր բոլոր աշխատանքները
copy image url

Նկարիչը մահից առաջ քրոջը խնդրել էր ոչնչացնել իր բոլոր աշխատանքները

Մշակույթ Ավելին 2 տարի առաջ - 21:08 16-06-2022
Հայկական ծագմամբ ամերիկացի նկարիչ Արթուր Փինաջյանի կյանքը հետաքրքիր ու դիտարժան ֆիլմի սցենար է հիշեցնում։ Սա պատմություն է մի նկարչի մասին, որը հաջողության ու փառքի է հասել հետմահու՝ այդպես էլ չիմանալով իր նկարների յուրօրինակ ճակատագրի մասին։

Արթուր Փինաջյանը ծնվել է 1914 թվականին, Նյու Ջերսիում` Հայոց Ցեղասպանությունից փրկված և Նյու-Յորքում բնակություն հաստատած դիարբեքիրցի հայերի ընտանիքում։ Նրա իսկական անունը Աշոտ էր, ընկերները նրան գիտեին որպես Արչի:

Փինաջյանը, պատանեկության տարիներին աշխատելով գորգերի խանութում, զուգահեռ զբաղվել է նաև ստեղծագործական աշխատանքով։ Նա ստեղծել է հրաշալի կոմիքսներ, որոնց մեծ մասը տպագրվել է «New York Daily News»-ում։

Մասնակցելով Երկրորդ աշխարհամարտին Արթուր Փինաջյանն արժանացել է արիության համար «Բրոնզե աստղի», սակայն պատերազմն իր հետքն է թողել նկարչի հոգեկան աշխարհում։ Փինաջյանը քրոջ հետ Նյու Ջերսիից տեղափոխվել է Նյու Յորք նահանգի հյուսիս` Վուդսթոք։ Հոգեկան թեթև խանգարումը նրան մեկուսացրել է հասարակությունից, և Վուդսթոքում նկարիչն ապրել է առանձնացած։ Մինչև մահը Փինանջյանն անընդհատ նկարել է, ինչպես նաև գրել է մի մանիֆեստ այն մասին, թե ինչ է նշանակում լինել մեծ նկարիչ։

1999 թվականին 85 տարեկանում մահկանացուն կնքած Արթուր Փինաջյանը մահից առաջ քրոջը խնդրել էր ոչնչացնել իր բոլոր աշխատանքները։ Քույրը բարեբախտաբար չի կատարել եղբոր խնդրանքը․ նկարները մնացել էին իրենց տեղում։ Սակայն 2005 թվականին՝ Փինաջյանի քրոջ մահից հետո, բարեկամները նրանց առանձնատունը վաճառքի են հանել՝ ուշադրություն չդարձնելով ու անտեսելով նկարների գոյությունը։ Ձեղնահարկում, ավտոտնակում գտնվող բոլոր նկարները դարձել էին նոր տիրոջ՝ Թոմաս Շուլցի սեփականությունը:

Տների առքուվաճառքով զբաղվող Շուլցը պատմել է, որ երկուսենյականոց այս քոթեջը նա գնել էր վերանորոգելու ու վերավաճառելու նպատակով։ Փինաջյանի ազգականները վարձել էին մեծ աղբարկղ-մեքենա, որպեսզի թափեին ձեղնահարկում ու ավտոտնակում լցված ավելի քան 6000 կտավները, գծանկարներն ու ձեռագրերը։

Շուլցը, որ 300 հազար դոլար է վճարել տան համար, 2500 դոլար էլ ավելացնում է, նկարները տանը թողնելու ու չթափելու համար։ Ազգականները սիրով համաձայնվել են։

Սա այն դեպքն է, երբ նկարչի աշխատանքները հայտնվել էին ճիշտ ձեռքերում։ Շուլցը իր նոր ձեռքբերումը ցույց է տալիս ամերիկյան ժամանակակից արվեստի տեսաբաններից Ուիլյամ Ինն Հոմերին և արվեստաբան ու նկարների գնահատող Փիթեր Հասթինգս Ֆոլքին։ Արդյուքում Արթուր Փինաջյանի ստեղծագործություններն այսօր ցուցադրվում են Նյու Յորքի So Ho պատկերասրահում։

Արվեստաբանները նրան համարում են Ամերիկայի լավագույն աբստրակտ էքսպրեսիոնիստներից մեկը։ Նրա ստեղծագործական ժառանգությունը գնահատվում է 30 միլիոն դոլար։ Փինաջյանի գործերն այսօր վաճառվում են 3000-70000 հազար դոլարով, և դրանց գները շարունակում են աճել։

Թոմաս Շուլցը, որը հայտնաբերել էր Փինաջյանի գործերը, այսօր զբաղվում է բացառապես նրա արվեստի տարածմամբ։ Նա չի վերավաճառել նաև Փինաջյանի տունը, որտեղ և ապրում է առ այսօր։ Փինաջյանի արվեստի փրկիչը վստահեցնում է. «Այնպիսի զգացողություն է, թե գտնվում եմ սուրբ մի վայրում։ Ես արթնանում եմ՝ ամեն օր մտածելով Փինաջյանի մասին և այն մասին, թե ինչ կարող եմ անել, որպեսզի նա ըստ արժանվույն գնահատվի»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում