Ներքին 4 տարի առաջ - 14:34 16-06-2022

Գաղտնալսել են ԱԻՆ աշխատակիցների, դրանց հիման վրա` կալանավորել Փիլոյանին

ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը շարունակում է մնալ կալանավորված: Այս մասին Oragir.news-ին ասաց պաշտպան Տիգրան Սարգսյանը` նշելով, որ կալանքի երկարացման դեմ բողոք է ներկայացրել:

Պաշտպան Սարգսյանը միջնորդել է առերեսումներ անել իր պաշտպանյալի եւ գործով այլ կարգավիճակ ունեցող անձանց հետ, սակայն դեռեւս առերեսումներ չեն եղել: Անդրադառնալով մեղադրանքի այն դրվագին, թե «Բաքսի» ջեռուցման համակարգը Անդրանիկ Փիլոյանին որպես կաշառք են տվել, փաստաբանն ասաց, որ այդ համակարգը երբեք նախարարության հաշվեկշռում չի եղել. «Դա գնվել է իր օգնականի կողմից իր իսկ տված գումարով 2021-ի գարնանը: Անդրանիկ Փիլոյանն անձամբ 800.000 դրամ է տվել այդ ջեռուցման համակարգը գնելու համար: Դավիթաշենում տուն էր գնել, այդ բնակարանում տեղադրելու համար էր նախատեսված: Գնման վերաբերյալ բոլոր կտրոնները կան: Անդրանիկ Փիլոյանը, հենց այդպես էլ ասում են, փողն ավելի շատ է տվել, օգնականն ավելի էժան բան է գնել: Ձայնագրումների մեջ հենց այդ թեմայով էլ գնում է, զրույցը գնացել է իր օգնական Աշոտի միջեւ, թե քեզ խաբել է, էժան է գնել, ինչո՞ւ այդպես լինի, էդ փողերը պոկելու ենք, բերենք»։

Ըստ փաստաբանի` Փիլոյանին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու հիմք են հանդիսացել նաեւ ԱԻՆ-ի աշխատակիցների գաղտնալսումները:

Հիշեցնենք` Անդրանիկ Փիլոյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար` 3 դրվագով:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին