Միտք Ներքին 4 տարի առաջ - 20:31 15-06-2022

«Իշխանասարի» փլուզումը…

«Անհնազանդների» կամ այսպես կոչված «Դիմադրության» շարժման պատմությունը, որին կարելի էր նաև «Քաղաքական անկարության (բժշկական տերմինաբանությամբ՝ իմպոտենցիայի) վնասները» վերնագիրը տալ, մոտենում է իր տրամաբանական ավարտին: Իրապես ֆենոմենալ կլիներ, եթե անասելիք, անբովանդակ, ստեղծված իրավիճակից դուրս գալուն միտված կոնկրետ առաջարկներից ու գործողությունների հստակ ժամանակացույցից զուրկ շարժումը հաջողություն արձանագրեր: Եթե դա պատահեր, հավատացնում եմ, քաղաքագիտական և քաղտեխնոլոգիական շրջանակները ուսումնասիրման կարոտ նյութ կունենային: Բայց, ինչպես և կանխատեսել էինք նախկին հրապարակումներում, «Աստված էլ բեթարից ազատեց…»: Ազատիչի շուրթերով, թեկուզև ակնարկատիպ, հնչեց շարժման ընդհատման մասին «բոթը»: Ճիշտ է, գրոսմայստերին պատշաճող «նրբանկատությամբ», երրորդ նախագահն այդ իրավունքը վերապահեց շարժման մունետիկին՝ «անձնազոհության» դասագրքային մարմնացում, ժամանակային լաբիրինթոսում հայտնված, հետքայլի կծիկը կորցրած Իշխան Սաղաթելյանին: Գերդրամատիկ այս կերպարը, որը շատերի կողմից ընկալվում էր իբրև ծայր առած շարժման հավաքական խորհրդանիշ, իրավամբ «վաստակել» էր դրա իրավունքը: Չէ որ հենց նա էր դարձել քառասուն օրից ավելի երևանյան փողոցներով դեգերող, «նիկոլական գերությունից» ազատվել փորձող «նպատակայինների» առաջնորդը: Անկեղծ լինելու դեպքում պիտի արձանագրենք, որ երկնառաք մանանա տենչացողները, ավաղ, մնացին ձեռնունայն, թեպետ հիշյալ ժամանակահատվածում խոստումների պակաս այդպես էլ չզգացվեց: Եթե այսօր կամ վաղը, ասենք մյուս օրն էլ չէ, ապա կասկածից վեր է, որ օրերից մի օր մենք բոլորս արթնանալու ենք «աննիկոլ Հայաստանում»: Միայն միամիտներն ու անհավատ թանձրամիտները կարող են մտածել, որ շարժումը գնում է ինքնասպանության:

Շարժման սուիցիդի մասին հերյուրանքներ տարածողները քաղաքական հոտառությունից զուրկ մարդիկ են, որոնք տոչորվում են նախադեպը չունեցող շարժան շուտափույթ տապալման մարմաջից: Ով՝ ով, բայց Իշխան Սաղաթելյանից առավել ով գիտե, որ չկա մարգարե յուր հայրենիքում, որ երախտամոռությունը հատուկ է մարդու բնույթին: Գիտեք՝ հե՞շտ է վիգվամային «ավան» ղեկավարելը, երևանյան փողոցները կաթվածահար անելն ու «հաց ու մասխարայի» տրամաբանությամբ՝ «օջախի կրակը» ամսից ավելի վառ պահելը: Դրա համար հատուկ տաղանդ, իշխաններին վայել հատուկ շնորհ (ես կասեի՝ առանձնաշնորհ) է անհրաժեշտ: Իսկ շարժումը, անշուշտ, շարունակելու է իր պերմանենտ գործունեությունը՝ օդում, ջրում և ցամաքում՝ գյուղերում և ավաններում, դեռևս թմբիրի մեջ գտնվող բոլոր համայնքներում, քանի որ շարժման շառավղի ընդլայնման դեպքում միայն կարելի է հասնել «Առանց Նիկոլ Հա-յաս-տան» փափագի իրականացմանը:
Անկեղծ ասած՝ պիտի խոստովանեմ, որ այս ամենը ինձ ու ինձ պես շատ-շատերին սկսել է հիշեցնել «Մեր բակը» ֆիլմաշարի հերոսուհիներից մեկի՝ ամոթխած, անվճռական ընկերոջն ուղղված, համարձակության կոչող՝ «Ну говори же, Мко» հանրահայտ արտահայտությունը… Թեև բոլորն էլ քաջ գիտակցում են, որ այս բեմադրության անտես հեղինակները անհրաժեշտության դեպքում կարող էին դիմել նաև գաղտնի քայլին՝ «քաղաքական վիագրայի» կիրառության հնարավորությանը…

Հ.Գ.- Հետաքրքիր է, իսկ ո՞վ է տալու բազմահազար երևանցիներին հասցված բարոյահոգեբանական վնասների ու քայքայված նյարդերի պատասխանը: Գուցե այս հարցը քննարկվի ամենավերին մակարդակում, ի՞նչ կարծիքի եք…

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են