Երգչուհի Լեդի Գագան բանակցություններ է վարում ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի՝ «Ջոկերի» շարունակությունում Հոակին Ֆենիքսի հետ նկարահանվելու համար: Այս մասին գրում է The Hollywood reporter-ը։
Ֆիլիպսը որոշ ժամանակ աշխատել է սցենարի վրա Ջոկերի համահեղինակ Սքոթ Սիլվերի հետ և վերջապես այն ցույց է տվել Warner Bros. ստուդիային։
Անցյալ շաբաթ Ֆիլիպսը սոցիալական ցանցերում բացահայտեց նոր նախագծի անունը՝ Joker: Folie à deux․ սա բժշկական տերմին է, որը նշանակում է նույնական կամ նմանատիպ հոգեկան խանգարում, որով տառապում են երկու կամ ավելի մարդիկ՝ սովորաբար նույն ընտանիքի անդամներ:
Եվ չնայած սոցիալական ցանցի նույն գրառումը ցույց է տվել, որ Ֆենիքսը կարդում է սցենարը, դերասանի ներգրավվածությունը դեռևս վերջնական հաստատված փաստ չէ. աղբյուրները նշում են, որ Warners-ը դեռ պետք է գործարք կնքի դերասանի հետ։ Ընդ որում, երկու կողմերն էլ խորապես հետաքրքրված են դրանով: