Ներքին 4 տարի առաջ - 09:58 15-06-2022

Տեսնենք՝ հիմա ինչ են փորձելու գլխներիս սարքել․ Կարապետ Պողոսյանին տարել են ոստիկանական բաժանմունք

Գյումրու «Ես համաձայն չեմ» շարժման համակարգող Արթուր Գևորգյանը Oragir.news-ին հայտնում է, որ գիշերը՝ ժամը 2-ին, մոտ տասը ոստիկան շարժման անդամ, հասարական-քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանին տարել են Կումայրի բաժին։ Թե որն է պատճառը, և ինչ հիմքեր կան, դեռևս անհայտ է։

Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում ոստիկանական մեքենայից տեսակապ է հեռարձակել, որտեղ հայտնում է, որ իրեն ուղեկցում է 10 ոստիկանական մեքենա։ «Գնանք բաժին, տեսնենք՝ հիմա ինչ են փորձելու գլխներիս սարքել», - ասում է Պողոսյանը։

Սրանից մի քանի ժամ հետո Կարապետ Պողոսյանը գրել է․ «Տանն եմ, պատրաստվում եմ հանգիստ քնել ու վաղը կրկին շարունակել մեր պայքարը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարապետ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր տարածել և կից գրել, որ ինչ-որ մարդիկ Արթիկի վետերանների միության շենք են մտել, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմների հերոսների նկարները։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից