Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:39 14-06-2022

Մեսչյանը՝ որպես բնակիչ, ստորագրում է, որ չկառուցեն շենքը, բայց որպես գլխավոր ճարտարապետ՝ հաստատում է նախագիծը․ Անդրանիկ սարկավագ

Այսօր Թումանյան 2-րդ նրբանցքի 5-րդ տան բակում Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ասուլիս էր հրավիրել․ թեման տան քանդումն էր։

Մանուկյանը տեղում ներկայացրեց ստեղծված իրավիճակը․ «Տունը քանդվում է կողքի բարձրահարկ շենքի կառուցման պատճառով։ Ընդ որում՝ բարձրահարկը կառուցվում է ակնհայտ խախտումներով։ Կան համապատասխան կառույցների եզրակացություններ, որ կառուցապատումն ապօրինի է, պետք է կասեցվի, բայց քաղաքապետարանը շինթույլտվությունը տվել է։ 2018-թ-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տալիս է իր եզրակացությունը, որ զերծ մնացեք այս տարածքից, հետո մարդիկ ուզում են բակը բարելավել, իրենց ասելով ինչ-որ հակահիգենիկ խնդիրներ կան, հին տներ են քանդելու։ Տեսչական մարմնին ներկայացնում են հետաքրքրիր մի եզրակացություն, որ այստեղ այնպիսի մի բակ են կառուցելու, որ ոչ մի մարդ չի դժգոհի։ Այստեղ տեսչական մարմինն ասում էր, որ 60 տոկոս կանաչապատում պետք է լիներ, իսկ 40 տոկոսը շինարարություն։ Երբ եկան և մոտեցան ինձ, ասեցին, որ այդ կառույցը իմ տնից 20 մետր հեռու է գտնվելու։ Ես այդ վստահությունը ձեռք բերեցի և սկզբնական շրջանում բողոքներ չեղան։ Երբ որ սկսեցին շինարարությունը, հասկացա, որ իմ տունը հայտնվում է վթարային կարգավիճակում։ Ես այդ պահին անմիջապես բողոքարկել եմ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։ Երբ նոր էին սկսել սյուները դնել տեսչական մարմնից եկան, կասեցրին, տուգանեցին և գրեցին, որ դա համարվում է ապօրինի կառույց, և իրավունք չկա կառուցելու։ Հետո ես դիմել եմ Երևանի ավագանուն, որ նախագիծը փոխեն, մի բան անեն։ նրանք ինձ պատասխանում էին, որ եթե նախագծում ինչ-որ բան փոխվի, ինձ տեղյակ կպահեն։ Հետո ես սկսեցի տարբեր փորձագետների հրավիրել, ովքեր իմ օգտին կազմեցին դրական եզրակացություն։ Երկու պետական կառույցներ տվել են իրենց եզրակացությունը, որ այստեղ կա անվտանգության խնդիր»,- նշեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանն։

Մանուկյանը նաև ասաց, որ բակի բնակիչներով դիմում-բողոք են գրել, որ բարձրահարկ շենքը չկառուցվի․ «Բակի բնակիչների դիմում-բողոքին էր միացել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ու իմ համար շատ զարմանալի է․ Մեսչյանը՝ որպես բակի բնակիչ, ստորոգրում է, որ շենքը չկառուցվի, բայց որպես գլխավոր ճարտարապետ՝ հաստատում է այդ նախագիծը»,- ասաց Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան