Ներքին 3 տարի առաջ - 17:37 14-06-2022

Դատարանը այլ բան չունի անելու, քան Արմեն Գևորգյանի հանդեպ հետապնդումը դադարեցնել․ փաստաբան


Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է «Սիլվայի գործի» քննությունը։

Գործով որպես մեղադրյալներ ներգարվվել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Քննության ավարտին փաստանաբան Լուսինե Սարգսյանը ներկայացրեց դատարանում իր ներկայացրած վերջին միջնորդության մասին։
Հարց հնչեց, թե ըստ էության՝ դատախազը առարկություններով հանդես եկավ միջնորդության վերաբերյալ, և ինքն էլ փորձեց դատավորին հիմնավորել, որ նա ընդամենը ունի երկու գործառույթ՝ նախ ճշտել՝ արդյո՞ք Արմեն Գևորգյանը մանդատ ունի, թե՞ ոչ, և ԵԽԽՎ անդա՞մ է, թե՞ ոչ, այս մասով ի՞նչ կարող է ասել։

Սարգսյանը պատասխանեց․
«Ինչպես հայտնի է, արդեն մեկ տարի Արմեն Գևորգյանը օգտվում է ոչ միայն պատգամավորի անձեռնմխելիությունից, այլև ԵԽԽՎ պատգամավորի անձեռնմխելիությունից։ Այս ընթացքում մենք բազմիցս հարց ենք բարձրացրել նրա անձեռնմխելիության հետ կապված, նաև դիմել էինք Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ բարձրացնելով այս հարցը, որ քրեական հետապնդում է շարունակվում նրա նկատմամբ, և փաստորեն խախտվում է նրա անձեռնմխելիությունը։

Այս կապակցությամբ մենք ներկայացրինք միջնորդությունը, և դատարանը այլ բան չունի անելու, քան հետապնդումը դադարեցնել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստ է՝ Արմեն Գևորգյանը պատգամավոր է և օգտվում է պատգամավորի անձեռնմխելիությունից, և փաստ է, որ որևէ մարմին չի դիմել Վեհաժողովին, և երրորդը՝ Վեհաժողովը, բնականաբար, անձեռնմխելիությունը չի հանել»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից